Լսե’ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Սողոմոնյան

Written by

in





Մենք իսկապես լինելով հյուրընկալ ժողովուրդ լինելով, ողջունում ենք այս կարևոր նախաձեռնությանը ձեր մասնակցությունը և ձեր մուտքը Հայաստան, բայց միաժամանակ ուզում ենք հասկանալ՝ դուք ուզո՞ւմ եք լսել ժողովրդի վերաբերմունքը, ժողովրդի մտածումը, այն ամեն ինչի վերաբերյալ, ինչը որ հիմա կազմակերպում եք Հայաստանում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15–ին, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը՝ դիմելով COP17-ին մասնակցելու նպատակով Հայաստան այցելած ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, COP17-ի մասնակից երկրների ղեկավարներին ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին։

«Եթե ուզում եք լսել, ուզում եք հասկանալ այդ վերաբերմունքը, հետևապես խնդրում ենք ձեզ դա չանել կառավարության միջոցով։ Գործող կառավարությունը, թեև կհամոզի, որ ինքն է Հայաստանի ժողովրդին ներկայացնում, բայց իրականում, հատկապես հունիսի 7–ի ընտրությունները ցույց տվեցին, որ շատ խորը անջրպետ կա կառավարության ու ժողովրդի միջև։ Այս կառավարությունը լեգիտիմ չէ, այս իշխանությունները ընտրությունները կեղծելով են եկել իշխանության։

Այն, ինչ մտածում է, այն, ինչ խոսում է և ուզում է հայ ժողովուրդը, նույնական չէ կառավարության մտածածի, ուզածի և խոսացածի հետ։ Լեզուները, խոսքերը, սրտերն ու մտքերը տարբեր են։

Հայաստանի ժողովուրդը մի քանի պարզ հարցերի պատասխան է ուզում իմանալ, եթե հարցնում ենք, թե ինչ է միջազգային հանրությունը և որն է նրա դերը բնապահպանական խնդիրներ լուծելու հարցում, այդ նույն ժողովուրդը մտածում է հետևյալ կերպ, որ նույն ՄԱԿ-ի, միջազգային կազմակերպության գործառույթները, նրանց պարտականությունները վերաբերվում են մեզ համար շատ զգայուն ու գուցե նաև կատարելու տեսանկյունից շատ պրիմիտիվ հարցերի՝ Բաքվի բանտերում պահվող մարդկանց ազատ արձակման հարցերին։

Միջազգային մարդասիրական իրավունքով երաշխավորված ռազմագերիների, պատանդ պահվող անձանց ազատ արձակելու պատասխանատուն միջազգային հանրությունն է, դրա պատասխանատուն ՄԱԿ-ն է։ 150 հազար մարդու իր բնօրրանը վերադառնալու պատասխանատուն երաշխավորը էլի ՄԱԿ-ն է, էլի միջազգային հանրությունն է, որի վերաբերյալ 2023 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը որոշում է ընդունել և պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել այդ 150000 մարդու անվտանգ, խաղաղ, արժանապատիվ վերադարձը։

Հիմա եթե բնապահպանական կարևորագույն հարցերը ենթադրում են համագործակցություն տարածաշրջանային երկրների միջև, ապա որտեղից մեզ այդ համոզմունքը, այդ վստահությունը, որ մենք կկարողանանք բնության պահպանության հարցում համագործակցել, երբ կատարելու տեսանկյունից շատ պարզ ու պրիմիտիվ հարցեր մնում են չլուծված

Հարգելի հյուրեր մեր խնդրանքն է որպեսզի կառավարությանը լսելուց զատ, նաև լսեք թե իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը՝ ազատություն հայ գերիներին Բաքվում և վերադարձ արցախցիներին իրենց բնօրրանները»,– հայտարարեց նա։



դիտվել է 46 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *