«Ադրբեջանի հետ անկլավ-էքսկլավների փոխանակում կարող է լինել»

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ «Ադրբեջանի հետ անկլավ-էքսկլավների փոխանակում կարող է լինել»:

«Եթե Հայաստանի ճանաչված 29 740,3 քկմ որեւէ բան պետք է փոխանցվի այլ պետության եւ որեւէ բան ստացվի, այսինքն՝ տարածքի փոփոխություն պետք է լինի, ապա սա համաժողովրդական քվեարկություն ենթադրող հարց է, եւ այդպես էլ պետք է լինի, սրանից հնարավոր չէ խուսափել»,- ասել է նա Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար, ԵԱՀԿ Գործող նախագահ Իգնասիո Կասիսիի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:

 

Նա նշել է, որ լուծումներից մեկն էլ կարող է լինել, որ անկլավներից մեկը մնա մեկին, մյուսի տարածքում գտնվողը՝ մյուսին.

 

«Կարող է տարածքներով փոխանակվեն: Կարող է եւ ուրիշ տարբերակներ լինեն տեսականորեն, այսինքն՝ համարժեք տարածքներ իրար տրամադրվեն սահմանին»:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *