ՊՆ-ն նախագիծ է ներկայացրել. հայտնի են ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները

Written by

in

Պաշտպանության նախարարությունը նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման։

Նախատեսվում է զորակոչի շրջանակներում ԶՈՒ համալրման ժամկետը սահմանել 2027թ հունվարի 7-ից մինչև փետրվարի 12-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2026թ. հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է Կառավարության որոշմամբ` տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *