Այսօր երեկոյան Ադրբեջանից ինքնաթիռ է ժամանելու Հայաստան

Written by

in

Այսօր երեկոյան Ադրբեջանից ինքնաթիռ է ժամանելու ՀայաստանԸստ flightradar24 կայքի՝ այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան: Տաջիկական «Somon Air» ընկերության Boeing 737-8GJ օդանավը երեկ Դուշանբեից է Բաքու մեկնել: Այս մասին տեղեկացնում են Ազատությունից: 

Տաջիկստանի նախագահը, ինչպես նաև մի շարք այլ երկրների առաջնորդներ երեկվանից ժամանել են Բաքու՝ մասնակցելու Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման գագաթնաժողովին: Boeing 737-8GJ օդանավը, սակայն, չի սպասարկում Տաջիկստանի նախագահին:

Հայաստանը նույնպես սպասում է պաշտոնական պատվիրակությունների, COP17-ի շրջանակում անցկացվելու է Առաջնորդների գագաթնաժողով։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *