ԱԱԾ–ն մտել է «Ադեկվադի» նախկին գրասենյակ, որտեղ այժմ ապրում է արցախցի ընտանիք․ Մարինե Մանուչարյան

Written by

in

ԱԱԾ–ն այսօր մտել է «Ադեկվադ» միաբանության տարածք, որը վաղուց նրանց չի պատկանում, այնտեղ ապրում է արցախցի ընտանիք, հայտնել է միաբանության հիմնադիր անդամներից և ղեկավար կազմի ներկայացուցիչ Մարինե Մանուչարյանը։

Նա նշել է, որ տարածքն այլևս գրասենյակ չէ, այլ օգտագործվում է որպես պահեստ, որտեղ պահվում էին հանգուցյալ Ռիչարդ Կիրակոսյանի գրքերն ու համակարգիչը, որոնք իրավապահները տարել են։

Մանուչարյանի փոխանցմամբ՝ քննիչներն ասել են, որ խուզարկությամբ փնտրում են Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գործունեությանն առնչվող նյութեր։

«Նախաքննության ավարտից հետո ամեն ինչ պարզ կդառնա։ Կերևա, թե որքան աբսուրդային է այս ամբողջ իրավիճակը, և ինչպես են փորձում Արթուրին լռեցրած պահել»,- ասել է նա։

Մանուչարյանը նաև նշել է, որ Արթուր Դանիելյանի փաստաբանը խուզարկությանը ներկա չի եղել։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *