Air India-ի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել առևшնգման մասին աhազանգից հետո

Written by

in

Air India-ի ինքնաթիռը, որն իրականացնում էր AI2030 չվերթը Ֆրանկֆուրտից Դելի, արտակարգ վայրէջք է կատարել Ջայպուրի միջազգային օդանավակայանում՝ հնարավոր առևանգման մասին ազդանշան փոխանցելուց հետո, հայտնում է Times of India-ն։

Պարբերականի տվյալներով՝ երբ ինքնաթիռը գտնվում էր Մումբայի թռիչքային տեղեկատվության շրջանում, օդաչուն փոխանցել է 75-00 կոդը, որը նշանակում է առևանգում կամ ապօրինի միջամտություն։ Վայրէջքից հետո ինքնաթիռն ուղղորդվել է մեկուսացված կայանատեղի՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստուգման համար։

Մալվիյա-Նագար շրջանի ոստիկանության կոմիսարի օգնական Շիվ Դայալը հայտնել է, որ օդանավակայանի վարչակազմը իրավապահներին տեղեկացրել է պայթյունի սպառնալիքի պատճառով արտակարգ վայրէջքի մասին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *