Բանգկոկում քննարկվել են ԱՄՀ-ի տեխնիկական աջակցության նոր ուղղությունները

Written by

in

Բանգկոկում քննարկվել են ԱՄՀ-ի տեխնիկական աջակցության նոր ուղղությունները

ԱՄՀ և ՀԲ տարեկան ժողովի շրջանակներում Բանգկոկում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է  նաև ԱՄՀ-ի հարկաբյուջետային հարցերի դեպարտամենտի փոխտնօրեն Ս. Մ. Ալի Աբասին, նույն դեպարտամենտի կլիմայական քաղաքականության բաժնի ղեկավար Դորա Բենեդեկին և Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի տարածաշրջանային կարողությունների զարգացման կենտրոնի (CCAMTAC) տնօրեն Հոլգեր Ֆլյորկեմայերին։ 

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի պետական ֆինանսների կառավարման բարեփոխումներին աջակցելու և ԱՄՀ-ի հետ տեխնիկական համագործակցությունն ընդլայնելու ուղղությունները։ Հայկական կողմը ներկայացրել է գանձապետական համակարգի արդիականացման, մակրոտնտեսական կանխատեսումների կատարելագործման և այդ գործընթացներում թվային ու արհեստական բանականության գործիքների կիրառման վերաբերյալ առաջարկներ։

Անդրադարձ է կատարվել նաև հանրային ներդրումային ծրագրերի նախապատրաստման, գնահատման և առաջնահերթությունների սահմանման բարելավմանը, բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատմանը։ Քննարկվել են կլիմայական ռիսկերը ներդրումային որոշումներում և մակրոտնտեսական ու հարկաբյուջետային կանխատեսումներում ներառելու, ինչպես նաև համապատասխան մասնագիտական կարողությունները զարգացնելու հնարավորությունները։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *