Քննարկվել են Հայաստանի և ԱՄՀ-ի միջև համագործակցության զարգացման հեռանկարները

Written by

in

Քննարկվել են Հայաստանի և ԱՄՀ-ի միջև համագործակցության զարգացման հեռանկարները

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ղեկավար Ջիհադ Ազուրի հետ քննարկել են Հայաստան–ԱՄՀ համագործակցության առաջնահերթությունները։

Կողմերն անդրադարձել են Հայաստանի մակրոտնտեսական զարգացումներին և տնտեսական աճի հեռանկարներին, հարկաբյուջետային կայունության պահպանմանը, ինչպես նաև ԱՄՀ-ի աջակցությամբ իրականացվող «Սթենդ բայ» ծրագրի ընթացքին։ Քննարկվել են պետական եկամուտների հավաքագրման, ծախսերի արդյունավետության բարձրացման և հանրային ներդրումների կառավարման բարելավման ուղղությամբ բարեփոխումները։

Զրույցի կարևոր թեմաներից են եղել նաև ԱՄՀ «Դիմակայունության և կայունության գործիքի»՝ RSF-ի ներքո նախատեսվող համագործակցությունն ու բարեփոխումների առաջնահերթությունները։ Անդրադարձ է կատարվել էներգետիկ անվտանգության ամրապնդմանը, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը և կլիմայական ռիսկերը պետական ֆինանսների ու ենթակառուցվածքային ծրագրերի պլանավորման մեջ ներառելուն։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *