Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 13-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարար Արարատ Միրզոյանը եւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհան քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները։
«Արարատ Միրզոյանը եւ Անդրիյ Սիբիհան անդրադարձ են կատարել երկու երկրների միջեւ առեւտրային կապերի ընդլայնման հնարավոր տարբերակների:
Մտքեր են փոխանակվել բազմակողմ հարթակներում նախաձեռնությունների շուրջ:
Անդրադարձ է կատարվել միջազգային եւ տարածաշրջանային զարգացումներին, առկա խնդիրների կարգավորման եւ խաղաղության հնարավորություններին», – ասված է ՀՀ արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարության հաղորդագրության մեջ:
Անդրիյ Սիբիհան հանդիպումից հետո արված գրառման մեջ նշել է, որ Արարատ Միրզոյանին հրավիրել է այցելել Ուկրաինա:
Leave a Reply