«Իսրայելի համար Թուրքիան է սպառնալիք, ոչ թե Իրանը»․ Իսրայելցի գեներալ

Written by

in





Իսրայելի պաշտպանության և անվտանգության ֆորումի նախագահ, պաշտոնաթող գեներալ Էրեզ Վիները Թել Ավիվում «The Jerusalem Post»-ի կազմակերպած Դիվանագիտական համաժողովում նախազգուշացրել է, որ Թուրքիան կարող է դառնալ տարածաշրջանի նոր ուժային կենտրոն։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։

Վիների խոսքով՝ Իրանը տարածաշրջանում արդեն կորցնում է իր ազդեցությունը, ուստի Իսրայելը սպառնալիք պետք է սպասի ոչ թե Թեհրանից, այլ Անկարայից։

«Անկարայի գլխավորությամբ ձևավորվող կրակի օղակն արագորեն սեղմվում է Թել Ավիվի շուրջ», – ասել է նա։

Ըստ գեներալի՝ Անկարան եթե կարողանա դառնալ մուսուլմանական բլոկի առաջատար ուժ՝ ազդելով Հյուսիսային Աֆրիկայից ու Լիբիայից մինչև Սիրիա և Գազա ձգվող տարածաշրջանի վրա, ապա նրա աշխարհաքաղաքական կշիռը կմեծանա։

Նա նաև կոչ է արել Իսրայելին նվազեցնել զինամթերքի և ռազմական տեխնիկայի արտադրության մեջ արտաքին կախվածությունը, քանի որ երկարատև հակամարտության դեպքում արտաքին աղբյուրներից կախվածությունը մեծ ռիսկ կարող է առաջացնել։

Վիները գտնում է, որ Թուրքիայի ազդեցության աճը կարող է Թել Ավիվի և Աթենքի համար Էգեյան ծովում ավելի մեծ ճնշում առաջացնել։ Նրա խոսքով՝ Անկարան վճռականորեն առաջ է տանում «Mavi Vatan» (Կապույտ հայրենիք) դոկտրինը և ծովային իրավունքների հարցում դիրքերը չի զիջում։

«Մենք պետք է շարունակենք Հունաստանի, Կիպրոսի հունական վարչակազմի և Իսրայելի միջև ռազմավարական մերձեցումը։ Մասնավորապես, պետք է զարգացնենք հետախուզական համագործակցությունը Թուրքիայի դեմ»,- եզրափակել է գեներալ Վիները:




դիտվել է 61 անգամ


Լրահոս


Պատգամավորների բացահայտումը․ «Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ հավելյալ գումար գրեն» (video)



ՔՊ-ականները երեկ մեր հասցեին ստեր էին տարածում․ մենք կոռուպցիան ենք բարձրաձայնում. ընդդիմադիր (video)



ԱՊՀ-ում Փաշինյանը զգացել է՝ իշխանությունը կարող է կորցնել ու խայտառակվել է․ Երվանդ Բոզոյան (video)



Ես ինձ զսպում եմ՝ կոշտ խոսք չասեմ․ «Մտա, տեսա շատ նեղ ՔՊ-ական շրջանակով այս հարցն են քննարկում» (video)



Արցախցին նեղը գցեց ՔՊ-ականներին․ «Կոնկրե՛տ ասեք՝ ինչից ենք մենք տուժել» (video)



«Խփնված Սասու՛ն, էդ զինված ադրբեջանցին, որ աղջկադ վրա հարձակվեր, ինչ կասեիր»․ մանկավարժ (video)



25 հազար դրամով էդ ինչ եք փաթեթավորում․․․ խայտառակ գնումներ են արել․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video)



Վեճ սեփականատերերի եւ քաղաքապետարանի պաշտոնյայի միջև (video)



Օդի ջերմաստիճանը կնվազի



Ապրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց. lurer.com



Բլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել են



ՇՏԱՊ․ Պիտի պատասխան տաս ասածիդ համար․ Սամվել Հակոբյանը բղավում է ոստիկանների վրա (video)




Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամ



Թրամփը հայտարարել է, որ կցանկանար ԱՄՆ նախագահի պաշտոնում մնալ երրորդ ժամկետով



«Իսրայելի համար Թուրքիան է սպառնալիք, ոչ թե Իրանը»․ Իսրայելցի գեներալ



Լարված իրավիճակ․ «Սերոբի՛կ, էսքան անեծքի տակից ո՞նց ես դուրս գալու» (video)




2 հատ քարի համար դուք խայտառակ եղաք․ առևտրական (video)



Էդքան ինքնավստահ եք, մինչև հասնում եք դատարանի դահլիճ․ փաստաբանը Շինարարների փողոցում (video)



«Մեզ էլ են սպանելու»․ քաղաքացին բղավում է (video)



«Սիրտը կկանգնի, մի՛ արեք»․ ոստիկանները քաշքշելով տանում են քաղաքացուն (video)



Ինչպես սև բերետավորը հարձակվեց քաղաքացու վրա (video)



Թրամփը համոզված է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության կգան հակամարտության կարգավորման շուրջ



Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ



Հայաստանում «ազատությունն ու արդարադատությունը» պետք է դառնա բոլոր առողջ ուժերի միավորող օրակարգ



Դեմքդ «աբիժնիկի» դեմք ա․ քաղաքացին՝ Աջափնյակի թաղապետին (video)

Ամենաընթերցվածները



Շուտով



Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը


Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը


Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը


Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *