ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար իր պաշտոնում մնալ երրորդ ժամկետով, եթե նման հնարավորություն լիներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ RSBN-ի տարածած տեսանյութի՝ Օհայոյի նահանգում Հանրապետական կուսակցության կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ ներկաներն սկսել են վանկարկել. «Եվս չորս տարի»՝ նկատի ունենալով Թրամփի համար ևս մեկ քառամյա նախագահական ժամկետ։
«Շնորհակալություն։ Ես մեծ սիրով դա կանեի», – ասել է Թրամփը։
ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ նախագահի պաշտոնում Թրամփի երկրորդ ժամկետը պետք է ավարտվի 2029 թ. հունվարին։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ լրացումը, որն ընդունվել է 1951 թվականին, սահմանափակում է նախագահի պաշտոնավարումը երկու ժամկետով։
Թրամփը երկրորդ անգամ ընտրություններում հաղթանակ է տարել 2024 թ. նոյեմբերին, իսկ պաշտոնը ստանձնել է 2025 թ. հունվարին: Նա պարտության է մատնել Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսին։ Առաջին անգամ նա ԱՄՆ վարչակազմը գլխավորել է 2017-2021 թվականներին:
դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Leave a Reply