Գյումրվա բժշկին նոր ուղեցույց ներկայացնելու համար միայն գիտական աստիճանը քիչ է. այստեղ պետք է կամ երկաթյա ապացույցներ ունենաս, կամ էլ պատրաստ լինես տեղում դառնալ ամենաթարմ կատակի գլխավոր հերոսը:
Երևանից դուրս այս երկու օրը պարզապես կոնֆերանս չէ.
Giga Farm -ի հրավերով և ProfSkills Training & Consulting NGO -ի հետ միասին ստեղծեցինք մի հարթակ, որտեղ միջազգային վերջին կլինիկական ուղեցույցները բախվեցին շիրակցի մասնագետների հզոր պրակտիկային:
Ոչ մի ձանձրալի մենախոսություն, ոչ մի կաբինետային տեսություն: Միայն ուղիղ, անկեղծ ու մասնագիտական բանավեճեր այն մասին, թե ինչպես պետք է բուժվի իրական պացիենտը այսօր:
♻️ Ու զարմանալին այն է, որ երբ գիտական խիստ արձանագրությունները միախառնվում են գյումրվա յուրահատուկ կոլորիտին ու սուր ինտելեկտին, արդյունքը դառնում է անկասելի առաջընթաց:
Առողջապահությունը փոխվում է ոչ թե թղթերի վրա, այլ հենց այսպիսի հանդիպումներում, որտեղ ամեն միտք կշիռ ունի, իսկ Գյումրու հյուրընկալությունը պարզապես մրցակցությունից դուրս է:
Ուրախ եմ որ այցելում եմ Գյումրին
#Գյումրի #սիրեմգը #Առողջապահություն
Leave a Reply