Միրզոյանն ու Սիկորսկին քննարկել են Հայաստան-ԵՄ կապերը

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացմանն առնչվող հարցեր։

Արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 12-ին Վարշավայում կայացած հանդիպմանը Արարատ Միրզոյանը «բարձր է գնահատել Լեհաստանի շարունակական աջակցությունը Հայաստանի եվրոպական ձգտումներին, ժողովրդավարական բարեփոխումներին եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը»։ 

 

Արարատ Միրզոյանը եւ Ռադոսլավ Սիկորսկին գոհունակություն են հայտնել սեպտեմբերին Երեւանում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ քաղաքական խորհրդակցությունների եւ դրանց շրջանակներում Հայաստան-Լեհաստան գործարար եւ ներդրումային միջոցառման անցկացման կապակցությամբ՝ կարեւորելով դրանց արդյունքների հիման վրա փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը: 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *