«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքում գրել է, որ կազմաքանդվող հասարակությունն այսօր ամենասուր մարտահրավերն է։ Նրա խոսքով՝ հանրությունը վտանգներին հաճախ նայում է որպես «կինո» և չի վիրավորվում, չի ցուցաբերում ընդհանուրի զգացում։
Հովհաննիսյանը կարևորել է միջավայրի փոփոխությունը՝ բանականությունն ու բարոյականությունը հանրային կյանք վերադարձնելու համար։ Նա նշում է, որ առանց դրա քաղաքական հաշվարկները արդյունք չեն տալու, իսկ զսպվածություն պահանջող հարցերը առաջիկայում կշատանան։
Leave a Reply