ԵՄ-ի պատժամիջոցների նոր փաթեթը կթիրախավորի Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրը, այդ թվում՝ հրթիռների արտադրությունը։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ գրել է Politico-ն։
Նրանց տվյալներով՝ սահմանափակող միջոցները կգործեն երեք տարի։ Հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները կշարունակեն քննարկել նաև ռուսաստանցի զբոսաշրջիկներին և նախկին զինվորականներին վիզաների տրամադրումը սահմանափակելու, ինչպես նաև ԵՄ տարածքում ռուսաստանցի դիվանագետների տեղաշարժը սահմանափակելու հնարավորությունները, հայտնել են աղբյուրները։
ԵՄ իշխանությունները նախատեսում են պատժամիջոցների նոր փաթեթում ներառել շուրջ 1,6 հազար ֆիզիկական և իրավաբանական անձի, նշում է պարբերականը։
Մոսկվան բազմիցս հայտարարել է արևմտյան միակողմանի պատժամիջոցների անօրինականության և անարդյունավետության մասին։ Հուլիսի 27-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը հարմարվել է եվրոպական պատժամիջոցներին և գիտի, թե ինչպես ապրել ու զարգանալ դրանց ճնշման պայմաններում։
դիտվել է 141 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Leave a Reply