Գնդեվազում վարորդը «ՎԱԶ 2107»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել մրգատու այգում․ կա վիրավnր

Written by

in





Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Ջերմուկ տանող ճանապարհին, Գնդեվազ բնակավայրի վարչական տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Վրեժ Հ․-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել մրգատու այգում։

 Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։




դիտվել է 135 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *