Հոկտեմբերի 8-ից 12-ը Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ընթացող Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 3 ոսկե և 3 արծաթե մեդալ։
Ոսկե մեդալակիրներ են դարձել Ռաֆայել Կարախանյանը (11-13 տարեկանների տարիքային խումբ, 36 կգ), Աշոտ Բաբայանը (14-16 տարեկանների տարիքային խումբ, 45 կգ) և Արամ Խաչատրյանը (16-17 տարեկանների տարիքային խումբ, 60 կգ)։ Արծաթե մեդալներ են նվաճել Նարեկ Հարությունյանը (10-11 տարեկանների տարիքային խումբ, 41 կգ), Գոռ Հարությունյանը (11-13 տարեկանների տարիքային խումբ, 51 կգ) և Գոռ Խալաթյանը (16-17 տարեկանների տարիքային խումբ, 65 կգ)։
Leave a Reply