Գյումրիի փողոցներից մինչև Յանդեքս․ տաքսիստի հումորով՝ քաղաքի հոգսերն ու հայաստանյան իրականությունը.Մկրտչյան

Written by

in

Բդի էրթաս՝ Տեխնո-պարկ, այգի, Թումո, Վառեմ-մարեմ: Յանդեքսը կուդա՝ Գայի, Շչորսի ու Աճեմյան փողոցները: Տաքսիստը կտանի հին մանկավարժականի դեմը ու սաղ ճիշտ դուրս գուկան: Զդաչի ունենալ-չունենալը ժամանակի հետ դառավ մոդայից դուս: Ըդիկ հիմիկվա տաքսիստները կկոմպեսացնեն խորաթա էնելով.

-Էրգու րոպեանոց երգի մեջ տեղավորված երկիր է, կրկներգի ու մուզիկի արանքը կտեղավորվին քաղաքներն էլ, մարզերն էլ, տո լեռ, սար ու լիճ էլ: Բայց, օր սպանես էրգու րոպե չեն տրամադրե կողք ու բոլորը նայեն՝ էրգու գրամ սիրեն էն ինչ մնացել է: Տերաթաղվածները դաժե էրգու սիկունդ չեն տրամադրե՝ քանիմ աստղիկ սխմեն, էդ է խո՞ փարա չի տանի: Օ՜ֆ, յեսիմ է, կողքուբոլորներս սաղ մխտրվել է: Մարդ չիդե` հույսը ինչի վրա դնե: Հոգուս մխիթարանքը էն է, օր ըսոնք` ներկա ու նախկին, երսուն տարուց մեռած կեղնին:

-Ըբը մենք ի՞նչ էղած կեղնինք:

-Է՜, մեզի ի՞նչ կա, մենք մեր տաքսին կքշենք:

Ես քո Կապա՜նն եմ, դու իմ Վանաձո՜րը,

Ես քո Գյումրի՜ն եմ, դու իմ Երևա՜նը…

Թազա սերունդը, օր տաքսի կկանչե ու կնշը՝ Շիրակացի փողոց, պեխերով հոպարը, առանց քարտեզին նայելու կսե.

-Ըշտը, տաս հարկանի:

Համարյա քսանութ տարեկան մարդ ես, ծնվել, մեծըցել ես Գյումրի, կյանքում տաս հարկ քաղաքում տեսած չես, բայց վստահ կըսես.

-Հա:

Չնայա,ծ օր հենց ուզածդ տեղը կհասցնե, որ կողմ կֆռաս, ամենաբարձրը հինգ հարկն է: Մեջդ քցես-բռնեսգը, կհասկնաս՝ ինչխօր 400-ը դրամդ կլորցրեց, ըդպես էլ շենքի հարկերը:

Չունի մեր պատմությունը սկիզբ ու վե՜րջ,

Չունի աշխարհը քեզ նմա՜ն,

Չկա, չէ դու մի հատ ես, աննմա՜ն…

Քաղաքը քիփիլիկ է ու տաքսու գործը ըդքան էլ եկամտաբեր չէ: Շոֆեռների դեմքին ժպիտի նման բանըմ կխաղա մենակ վատ եղանակին.

Երբ լացու՜մ է երկինքը,

Ծիծաղու՜մ է հոգիս…

Երգը լրիվ յանդեքսին է նվիրված: Գործը մեծ թափ կստանա նոր տարվա, առաջի էրկու օրը: Ավտո ունեցողները կխմեն, տաքսիստները կուրխնան.

-Ձեր տարին է, մեր տարին է, էրթա հետ չգա: Կեցի բանըմ պատմեմ: Ուրեմն, խաղողի թփով տոլմա կերա` լավ տեղը տեղին սխտոր, մածունով, նոր տարվա, թաժա ախորժակով: Զակազ եկավ, ըսի՝ ձեռես բաց չթողամ: Տարիքով մարդըմ նստավ` ձեռը բուկետ, ոչ բարև, ոչ շնորհավոր. «Տնաքանդ, էս ինչ սխտորլամիշ ես էրել մաշինեն, շուտ էրա, արագ քշե՝ հոտը ծաղիկներին չկպնի»: Ըսի խնդալս կուլ տամ, թերմաշի տրամադրությունը վաբշե չգնի: Ով գիտե, փեշմ փող տված կեղներ բուկետին:

Раз, два, три, четыре,

Выше руки, плечи шире,

Дай Бог счастья вам, вновь и вновь,

Пять, шесть, семь, восемь…

#ուրիշքաղաքս

#քարհանգուստ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *