Կրակոցներ՝ Երևանում․ երկու վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց, պարեկները վնասազերծել են ինքնաձիգով զինված տղամարդուն

Written by

in

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, կրակոցներ են հնչել Երևանում, ինչի հետևանքով կան վիրավորներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում, Երևանի քրեական ոստիկանությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայքային ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խաչատուր Աբովյանի թանգարանի մոտակայքում սեփական տներից մեկիմոտ կրակոցներ են հնչել ինչի հետեվանքով Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը 2 հոգու հրազենային վնասվածքով տեղափոխել են Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։

Քրեական ու համայնքային ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված կրակված ու չկրակված պարկուճներ, արնանման հետքեր, իսկ Թբիլիսյան խճուղում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի և ևս երկու պարեկներ վտանգելով իրենց կյանքը վնասազերծել են ինքնաձիքով զինված տղամարդուն, ում վրա եղել է նաև արնանման հետքեր, նրան պարեկները նաև տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել ապա ժամանած 1-02 շտապօգնությունը նրան տեղափոխել է Երևանի թիվ 8-րդ հիվանդանոց։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *