Ոչ ոք, ոչ մեկին ոչինչ պարտավոր չէ. սա է լինելու միջազգային հարաբերությունների էությունը․ քաղաքագետ

Written by

in





Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կար մի պահ, որ տպավորություն էր, թե լիբերալիզմն անշրջելի հաղթանակ էր ապահովել, ոմանք նույնիսկ արդեն ավելորդ ու հնացված էին համարում ռեալիստական դպրոցն ու ռեալիզմի տեսական հիմքով այս կամ այն երևույթը մեկնաբանելը։

Հատկապես Ֆուկույամայի «Պատմության ավարտը և վերջին մարդը» (1992) աշխատության թեզը հաճախ մեկնաբանվելով ավելի լայն իմաստով, շատերը արդեն դասական ազգ — պետություն կոնստրուկտն էին համարում հնացված, խոսելով ազգ-պետության փոխարեն պետության կորպորացիոն տեսակի առաջացման հավանականությունը, որը գլոբալ աշխարհակարգի հաղթանակի պարագայում պետք է փոխարիներ ազգ-պետություններին։

Սակայն ինչպես միշտ է լինում, և ինչպես վերնագրել էր Ռոբերտ Քափլանն իր աշխարհաքաղաքականության մասին գիրքը` “The Revenge of Geography”, այսինքն՝ աշխարհագրությունը միշտ ասում է վերջին խոսքը, անկախ նրանից, թե ինչպիսի կարգեր են փորձում կառուցել։

Միջազգային հարաբերությունների անարխիկ բնույթի փոփոխությունն հնարավոր է նոր հեգեմոնի առաջ գալով և հիերարխիա կառուցելով` ոչ այլ կերպ։ Գոնե թե մինչ այժմ այլ կերպ հնարավոր չի եղել։
Իսկ Ակրոպոլիսում Ռուբիոյի ելույթը հենց լիբերալ աշխարհակարգի ձախողման և ազգ-պետությունների դերի ու նշանակության վերարժևորման մասին էին։

Իսկ մեզ համար սա նշանակում է` փայփայել մեր ազգ-պետության էությունն ու ինքնիշխանությունը, սովորել շահերի լեզուն և շահեր ստեղծելու արվեստը, աշխարհի հետ խոսել` «դու ինձ, ես քեզ» լեզվով, և ոչ պրիմիտիվ «դու պարտավոր ես», «ես պարտավոր եմ» բանաձևով։ Ոչ ոք, ոչ մեկին ոչինչ պարտավոր չէ։ Սա է լինելու միջազգային հարաբերությունների էությունը առնվազն առաջիկա տասնամյակներում»։




դիտվել է 113 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը


Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը


Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը


Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը


Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը


Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *