Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը հոկտեմբերի 11-17-ը գործուղման կմեկնի ԱՄՆ (Նյու Յորք)՝ մասնակցելու «Տեղական առաջնահերթություններից դեպի գլոբալ կառավարում․ խորհրդարանականների դերը փոփոխվող աշխարհում» խորագրով ծրագրին։
ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանի՝ հոկտեմբերի 9-ի կարգադրության համաձայն՝ պատգամավորի գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգալու է հրավիրող կողմը։
Leave a Reply