Նոր կենսաչափական անձնագրի արժեքը կլինի 28 650, իսկ ID քարտինը՝ 5950 դրամ․ ՆԳՆ ՄՔԾ | Հասարակություն

Written by

in

Աշխարհում մրցունակ և Եվրոպական Միության գործող անվտանգային չափանիշներին համապատասխանող նոր կենսաչափական անձնագիրն արժենալու է 28 650 դրամ, իսկ նույնականացման քարտը (ID քարտ)՝ 5950 դրամ։ Այս մասին հայտարարել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Դավթյանը։

Հրապարակված տեսանյութում Դավթյանը մանրամասն ներկայացրել է նաև նոր կենսաչափական փաստաթղթերի ընձեռած լայն հնարավորություններն ու անվտանգային առավելությունները։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *