Պանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվել

Written by

in



Միջազգային





Պանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, որից հետո նույն շրջանում ևս մեկ՝ 6,0 մագնիտուդով ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել։

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ առաջին երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պանամայի մայրաքաղաքից 213 կմ հարավ-արևմուտք, օջախը՝ 12 կմ խորության վրա։

Պանամայի համալսարանի երկրագիտական ինստիտուտի տվյալներով՝ երկրորդ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տոնոսի քաղաքից 127 կմ հարավ, օջախը՝ 10 կմ խորության վրա։ Այն գրանցվել է տեղական ժամանակով 13:30-ին՝ առաջին երկրաշարժից մոտ մեկուկես ժամ անց։


Հետևեք
 մեզ՝ այստեղ




Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *