Ինչպես են «ճնշել» կաթողիկոսի եղբոր ու նրա որդու գործով դատավորին. «Արմլուր»

Written by

in





Դատական համակարգում խառնաշփոթ է։ Աղմկահարույց քրեական գործերով որոշում կայացնելուց առաջ դատավորների նկատմամբ ճնշումներ են գործի դրվում։ Գրում է Armlur.am-ը:

Երեկ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի եղբայրը` Գևորգ Ներսիսյանը, ու նրա որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր ճանաչվեցին։

Արմավիրի մարզի դատարանը՝ նախագահությամբ Գևորգ Մանուկյանի, մեղադրական վերդիկտ էր կայացրել։

«Դատարանը գտնում է, որ ապացուցված է նշված արարքի քրեական հակաիրավականությունը, ապացուցված է Գևորգ Ներսիսյանի և Համբարձում Ներսիսյանի կողմից նշված արարքը կատարելը։ Ապացուցված է նրանց մեղավորությունը նշված արարքը կատարելու մեջ։

Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 342–ից 344–րդ հոդվածներով, դատարանը որոշեց քրեական վարույթով կայացնել մեղադրական վերդիկտ։

Համբարձում Ներսիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 211–րդ հոդվածի 2–րդ մասի 5–րդ կետով նախատեսված արարք կատարելու մեջ։

Գևորգ Ներսիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 211–րդ հոդվածի 2–րդ մասի 5–րդ կետով նախատեսված արարքի կատարման մեջ»,–ասել էր դատավորը։

Հիշեցնենք, որ նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով (ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական շտաբի աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)։

Սակայն արձանագրենք Վեհափառ Հայրապետի եղբոր և եղբորորդու՝ Համբարձում և Գևորգ Ներսիսյանների վերաբերյալ գործը քննող դատավորի՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանի նկատմամբ մինչ այս որոշումը կարգապահական վարույթ էր հարուցվել՝ ՀՀ արդարադատության նախարարի կողմից։ ԱՆ-ն սեպտեմբերի 10-ին արդեն ԲԴԽ է ներկայացրել միջնորդությունը՝ Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, թե ինչ ենթադրյալ խախտում է վերագրվում Մանուկյանին և ինչ գործով՝ դեռևս պաշտոնապես հայտնի չէ։

ԲԴԽ-ում նիստի օր է նշանակվել հոկտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին։ Չի բացառվում, որ կարգապահական վարույթով Մանուկյանին հասկացրել են, թե ինչ պետք է անի, որ հանկարծ հետո ճակատագրական հետեւանքներ չունենան իր գործողությունները։

Նշենք, որ նույն օրը ԲԴԽ-ում կքննվի նաև Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նորա Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը։ Նրա նկատմամբ ևս կարգապահական վարույթը հարուցվել է ՀՀ արդարադատության նախարարի կողմից։



դիտվել է 49 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *