ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ պաշտոնապես հանդիպում նախատեսված չէ. Փաշինյան | Քաղաքականություն

Written by

in

Լրագրողների հետ  ճեպազրույցում  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Անկախ պետությունների համագործակցության գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի վարչապետի հանդիպումներ նախատեսված չեն Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հետ։

«Վստահաբար, շփումներ կլինեն, այսօր, վաղը միասին նույն տարածքում ենք լինելու։ Պաշտոնապես հանդիպում նախատեսված չէ, բայց շփումներ, զրույցներ լինելու են։ Նախկինում էլ եղել է՝ տեղում պայմանավորվել, խոսել ենք»,- ասաց Փաշինյանը։

Հայաստանի վարչապետը նաև հավելեց՝ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումներ եղել են դեռ նախորդ ամիս՝ Բիշքեկում, իսկ երեկ կայացել է իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։

ԱՊՀ գագաթնաժողովը, որի մասնակցելու է նաև Հայաստանի վարչապետը, տեղի կունենա հոկտեմբերի 8-9-ը Թուրքմենստանում։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *