Լիտվայում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի և միջուկային զենքի հնարավոր տեղակայումը լարվածության սրման ևս մեկ փուլ կդառնան, և Ռուսաստանը ստիպված կլինի պատասխան միջոցներ ձեռնարկել։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Լիտվայի Սեյմի քվեարկությունը, որով որոշվել է հրաժարվել երկրի տարածքում միջուկային զենքի և օտարերկրյա ռազմական բազաների տեղակայման արգելքից։
Ինչպես ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը, ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի մոտեցումը Ռուսաստանի սահմաններին, ինչպես նաև հարևան պետության տարածքում միջուկային զենքի տեղակայումը «այլ կերպ չեն կարող ընկալվել, քան որպես լարվածության սրման ուղղությամբ քայլ»։
«Ե՛վ մեկը, և՛ մյուսը չեն նպաստի եվրոպական մայրցամաքում իրավիճակի կայունությանն ու կանխատեսելիությանը, այլ, ընդհակառակը, ցավոք, կդառնան լարվածության սրման ևս մեկ էական փուլ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, իհարկե, Ռուսաստանը ստիպված կլինի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ սեփական անվտանգության երաշխավորված ապահովման համար», – Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
դիտվել է 117 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Leave a Reply