Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի խոսքը գրադարանավարի օրվա կապակցությամբ

Written by

in

Սիրելի՛ գրադարանավարներ,

սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա առթիվ։

Գիրքը պարզապես թղթին ամփոփված բառերի ամբողջություն չէ։ Գիրքը հիշողություն է, գիտելիք է, հոգևոր արժեք է և սերունդներին միմյանց կապող կամուրջ։ Իսկ այդ մեծ արժեքների պահապանը գրադարանավարն է։

Ձեր աշխատանքը հաճախ կատարվում է լուռ, առանց բարձրաձայնելու, բայց դրա արդյունքը տարիներ ու սերունդներ է ապրում։

Դուք եք երեխայի ձեռքը հանձնում նրա առաջին գիրքը, երիտասարդին ուղղորդում դեպի գիտելիքի աշխարհ, ընթերցողի համար բացում նոր մտքերի ու գաղափարների ճանապարհ և ամենակարևորը՝ պահպանում գրքի ու ընթերցանության նկատմամբ սերը։

Մեզանում գրադարանը եղել և մնում է ոչ միայն գիրք պահելու, այլև մարդ ու սերունդ կրթելու, մշակույթ և արժեքներ փոխանցելու կարևոր օջախ։ Այդ առաքելության շարունակության գործում ձեր նվիրումն ու աշխատանքը մեծ նշանակություն ունեն։

Այսօր, երբ ժամանակակից տեխնոլոգիաները և տեղեկատվություն ստանալու ձևերը փոխվում են, առավել կարևոր է պահպանել գրքի նկատմամբ սերն ու ընթերցելու մշակույթը, որովհետև գիտելիքով է կառուցվում ուժեղ մարդը, կրթությամբ՝ հզոր համայնքը, իսկ մշակույթով ու հիշողությամբ՝ ամուր պետությունը։

Գնահատելով ձեր նվիրական և պատասխանատու աշխատանքը՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն, ստեղծագործական եռանդ, մասնագիտական նոր ձեռքբերումներ և արժանի գնահատանք։

Մանվել Փարամազյան/Manvel Paramazyan с Manvel Paramazyan.

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *