Հայաստանն ու Հնդկաստանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II հրթիռների տեղական արտադրություն և հավաքում կազմակերպելու հնարավորությունը։ Եթե բանակցությունները հանգեն համաձայնության, Հայաստանը կարող է աստիճանաբար անցնել պատրաստի զինամթերքի ներկրումից դեպի սեփական արտադրական կարողությունների ձևավորում, այս մասին հայտնում է Indian Defence Research Wing_ը․
Հնարավոր մոդելը կարող է ներառել հնդկական տեխնոլոգիաների և արտադրական փորձի փոխանցում, հայկական մասնագետների ուսուցում, հավաքում, առանձին բաղադրիչների արտադրություն և հետագայում՝ տեղական արտադրության մասնաբաժնի ավելացում։
Հոդվածի համաձայն՝ տեղական արտադրությունը կարող է Հայաստանին ապահովել զինամթերքի ավելի կայուն մատակարարում և նվազեցնել կրկնվող ներմուծումների անհրաժեշտությունը։
Միաժամանակ, քննարկումները դեռ վերջնական փուլում չեն․ Pinaka-ի կոնկրետ տարբերակը, արտադրության ծավալներն ու տեխնոլոգիաների փոխանցման պայմանները դեռ պետք է համաձայնեցվեն։
Leave a Reply