Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից հացադուլի մեջ է՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը և փոխել կիրառված խափանման միջոցը. Աննա Ծառուկյան

Written by

in

Փաստաբան Աննա Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը

«Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից գտնվում է հացադուլի մեջ՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը և փոխել կիրառված խափանման միջոցը։

Մի բան կարող եմ ասել արդեն հիմա` այն դեպքը, որը վերագրվում է Արթուր Այվազյանին՝ «Մանախին», բալիստիկ տեսանկյունից պարզապես աբսուրդ է։

Քրեական վարույթի նախաքննության ավարտից հետո հանրությունը հնարավորություն կունենա տեսնելու փաստերը և հասկանալու, թե որքան անհավանական քրեական վարույթի մասին է խոսքը։

Մանրամասներն այս պահին, նախաքննության գաղտնիքով պայմանավորված, չեմ կարող հրապարակել։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *