«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների 6 օգնականի արգելվել է մուտք գործել ԱԺ տարածք:
ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից «Մեգանյուզ»-ին հայտնել են, որ ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի հրահանգով կարգապահական վարույթ է նախաձեռնվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների կողմից նիստերի դահլիճ ներխուժելու փորձերի, ինչպես նաև ՀՀ ԱԺ տարածքում անկարգություններ հրահրելու դեպքի առիթով, և այս շրջանակում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների 6 օգնականի արգելվել է մուտք գործել ՀՀ ԱԺ տարածք։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականների վարքագծի հետ կապված Ազգային ժողովում և իշխանական շրջանակներում լուրջ ուսումնասիրություն է սկսվել, ավելին՝ քննարկվում է նրանց գործողությունների առնչությամբ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը:
Leave a Reply