Էր Ռիադի և Իսլամաբադի հետ համատեղ պաշտպանության համաձայնագրի շրջանակում Թուրքիան կարող է ռազմաբազա տեղակայել Սաուդյան Արաբիայում։ Հոկտեմբերի 7-ին այս մասին հայտնել է թուրքական «Türkiye» թերթը։
«Երկրում թուրքական բազայի ստեղծման հարցը մտել է օրակարգ։ Եթե դա տեղի ունենա, թուրքական բանակը 110 տարի անց կրկին հնարավորություն կստանա պաշտպանել Մեքքան», — ասված է հրապարակման մեջ։
Ինչպես հավելում է պարբերականը, Թուրքիան կարող է մասնակցել Սաուդյան Արաբիայի ռազմավարական նշանակության գազային ու էներգետիկ չորս օբյեկտների պաշտպանությանը՝ այդ թվում կիրառելով փոքր և միջին հեռահարության հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգեր։ Թուրքական և պակիստանյան զորախմբերի թվաքանակը, ստորաբաժանումների կազմն ու տեղակայման վայրերը նախատեսվում է որոշել առաջիկա օրերին։
Նշվում է, որ Թուրքիան արդեն իսկ Սաուդյան Արաբիա է ուղարկել ավելի քան 200 ռազմական մասնագետ, ինչպես նաև մատակարարել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, ցամաքային և հակաօդային հրթիռային համալիրներ։ Ընդ որում, Անկարան, ինչպես պնդում է աղբյուրը, չի ծրագրում հարձակողական գործողություններ իրականացնել Եմենում, սակայն կարող է մարտավարական, ռազմավարական և լոգիստիկ աջակցություն ցուցաբերել սաուդյան բանակին։
դիտվել է 46 անգամ
Leave a Reply