Infocom-ի «Ctrl Z» հաղորդմանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի սահմանն ապօրինի հատած և Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ձերբակալված ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը, առնվազն որոշ ժամանակ, կմնա Հայաստանում։
Փաշինյանն ասել է, որ մեր քրեական գործով ընթացակարգերը տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետությունում։ Առնվազն ինչ-որ ժամանակ ադրբեջանցի զինծառայողը կմնա Հայաստանում։
«Քննություն է գնում, հիմա ինքը կալանքի տակ է»,- ասել է Փաշինյանը։
Leave a Reply