62 կողմ ձայնով հաստատեց Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու համար ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը | Քաղաքականություն

Written by

in

Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», առանց ընդդիմության մասնակցության, քննարկեց և 62 կողմ ձայնով հաստատեց Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու համար ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը:

Քննարկումը տևեց մի քանի րոպե, հիմնական զեկուզող Արման Եղոյանը հանդես եկավ կարճ ելույթով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ խորհրդարանում ստեղծվել է քննիչ հանձնաժողով՝ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ իրավիճակն ուսումնասիրելու համար:

Ազգային ժողովի երկու ընդդիմադիր ուժերը ավելի վաղ հայտարարել էին, որ չեն մասնակցի քննիչ հանձնաժողովի կազմի հաստատման քննարկմանը և քվեարկությանը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *