ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարը նշանվել է հայկական ծագմամբ երգչուհի Ուիլքինսի հետ

Written by

in





ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) 46-ամյա տնօրեն Քեշ Փաթելը և 27-ամյա ամերիկացի քանթրի երգչուհի, հայկական ծագմամբ Ալեքսիս Ուիլքինսը հայտարարել են իրենց նշանադրության մասին։

Ուիլքինսը սոցիալական ցանցերում հրապարակել է իրենց համատեղ լուսանկարը՝ նշանադրության մատանին ձեռքին, և գրել․ «Վերցրեցինք ու գործին օրենքով մոտեցանք» («Went and got the law involved»)։

Փաթելը հրապարակման տակ արձագանքել է՝ թողնելով սրտի և մատանու էմոջիներ։

Զույգը ծանոթացել է 2022 թվականին Նեշվիլում, իսկ հարաբերություններ սկսել է 2023 թվականի սկզբին։

Իր հայկական ծագման մասին Ուիլքինսը նախկինում պատմել է Քեթի Միլլերի փոդքասթում։




դիտվել է 103 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *