«Հրապարակ» թերթը գրում է․ Հակակոռուպցիոն վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Հակակոռուպցիոն դատարանի որոշումը՝ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կալանքի հետ կապված։ Վերաքննիչ դիմել էր Բեգլարյանի պաշտպանը։ Փաստաբան Հրանտ Անանյանը մեր զանգերին եւ նամակներին չպատասխանեց։
Հակակոռուպցիոն դատարանից հաստատեցին մեր տեղեկությունը․ «Սեպտեմբերի 28-ին պաշտպանների կողմից բողոք է եղել, որը մերժվել է»։ Բեգլարյանը, հիշեցնենք, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։ Նա մեղադրանքը չի ընդունում։ Բեգլարյանը կալանավորվել է հունիսի 5-ին` ընտրություններից 2 օր առաջ, ապա նրա կալանքը երկարացվել է եւս երկու անգամ` յուրաքանչյուր անգամ՝ 2 ամսով: Վերջին որոշումը կայացվել է սեպտեմբերի 2-ին
դիտվել է 161 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Leave a Reply