Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

Written by

in

Հարգելի՛ ուսուցիչներ, վաստակաշատ մանկավարժներ, կրթության ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ,

ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Ուսուցչի օրվա կապակցությամբ։

Ուսուցչի աշխատանքը հասարակության զարգացման և պետության կայացման կարևորագույն առաքելություններից է, որի միջոցով ձևավորում է պատասխանատու, արժեհամակարգային և հայրենասեր քաղաքացին։

Ձեր դերն ու պատասխանատվությունը անփոխարինելի է, իսկ ձեր մասնագիտական նվիրումը, սկզբունքայնությունն ու հետևողական աշխատանքը նպաստավոր` մեր երեխաների և երիտասարդների կրթական առաջընթացին, նրանց քաղաքացիական գիտակցության ձևավորմանն ու մեր համայնքի ու պետության կայուն զարգացմանը։

Համայնքի կրթական հաստատությունների, մանկավարժների և տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ ու հետևողական աշխատանքը կարևոր նախապայման են կրթական միջավայրի շարունակական բարելավման և նոր սերնդի լիարժեք զարգացման համար։

Իմ անունից խորին երախտագիտություն եմ հայտնում ձեզ՝ ձեր պատասխանատու և նվիրական աշխատանքի, մասնագիտական բարձր գիտակցության, համբերատարության և մեր սերունդների կրթության ու դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, բարեկեցություն, մասնագիտական նորանոր ձեռքբերումներ, անսպառ եռանդ և հաջողություններ ձեր պատասխանատու ու պատվաբեր առաքելության մեջ։

Թող ձեր ամենօրյա աշխատանքը մշտապես արժևորվի, իսկ ձեր սաների ձեռքբերումներն ու հաջողությունները դառնան ձեր նվիրումի լավագույն գնահատականը։

Շնորհավոր Ուսուցչի տոն։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *