Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

Written by

in

Սիրելի՛ մանկավարժներ և կրթական գործի հարգելի՛ նվիրյալներ,

Խորին հարգանքով և երախտագիտությամբ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ։

Ուսուցիչը հասարակության ամենակարևոր ու պատասխանատու առաքելություններից մեկը ստանձնած անձն է։ Նրա դերը չի սահմանափակվում միայն գիտելիք փոխանցելով․ուսուցիչն է տեսնում, հասկանում ու ուղղորդում երեխային ճիշտ ճանապարհով, ոգեշնչում և իր ամենօրյա աշխատանքով ձևավորում անհատի արժեքային համակարգը։

Կրթված, բանիմաց և արժանապատիվ սերունդ ունենալու ճանապարհին Ձեր աշխատանքն անփոխարինելի նշանակություն ունի։ Ի վերջո, հենց դպրոցում են ձևավորվում գիտելիքի նկատմամբ սերը, պատասխանատվության զգացումը, աշխատասիրությունը, հայրենասիրությունը, սեփական երկրի ապագայի նկատմամբ հավատն ու նվիրվածությունը։ Մեր երկրի վաղվա օրը մեծապես կախված է այն սերնդից, որին Դուք այսօր կրթում և դաստիարակում եք։

Ուստի Ձեզ անսպառ ուժ, հավատ ու ներշնչանք եմ մաղթում՝ շարունակելու Ձեր կարևոր ու վեհ առաքելությունը։ Թող Ձեր աշխատանքի դիմաց ստացած ամենամեծ վարձատրությունը լինեն արդի գիտելիքներով զինված և բարոյական բարձր նկարագրով սերունդները, ովքեր իրենց գործով կարդարացնեն Ձեր ջանքերն ու սպասելիքները:

Սիրելի ուսուցիչներ, մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ, ինչպես նաև վաստակած հանգստի անցած մեր բոլոր մանկավարժներին մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում եմ ամուր առողջություն, ըստ արժանվույն գնահատված լինելու բավականություն և ձեր սաներով հպարտանալու բազում առիթներ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *