Կապանի մշակույթի կենտրոնի մեծ համերգասրահում հոկտեմբերի 2-ին՝ սակավաթիվ հանդիսականների մասնակցությամբ, տեղի ունեցավ «Կապանը՝ ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» միջոցառման փակումը՝ մարզային և քաղաքային իշխանությունների ներկայությամբ։ Միջոցառմանը մասնակցում էին ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի ներկայացուցիչներ։
Փակման արարողության ընթացքում ցուցադրվել է Կապանը՝ «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք 2026» ծրագրի ձեռքբերումներն ու իրականացված բազմաբնույթ նախագծերն ամփոփող ֆիլմ։
Պաշտոնական մասին հաջորդել է տոնական համերգային ծրագիր՝ «Ալիխանյանս բենդի»-ի մասնակցությամբ։
Ներկաներին առաջինը ողջունեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Քրիստինա Թաթարյանը։ Առաջին իսկ արտաբերած բառակապակցությունից հետո ակներև դարձավ, որ երիտասարդ փոխնախարարը հայերենի գրագիտության հետ լուրջ խնդիր ունի։ Նա ելույթը սկսեց այսպես՝ «Հարգելի փոխմարզապետ» և շարունակելով ՝ ողջ տեքստը հանդիսականին հրամցրեց կոտրատված հայերենով։
Ինքնակենսագրականից տեղեկանում ենք, որ տիրապետում է անգլերենին, ուկրաիներենին, ռուսերենին, ֆրանսերենին և իսպաներենին, բայց ահա հայերենից կաղում է։ Ինչպես ասացվածքն ասում է՝ «Երկու երնեկ մի տեղ չի լինում»։
Վահրամ Օրբելյան
Լուսանկարները՝ ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ/Staff of Syunik Marzpet of the RA էջից
Leave a Reply