Հարգելի՛ ուսուցիչներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հոկտեմբերի 5-ի՝ Ուսուցչի օրվա առթիվ։
Ուսուցչի առաքելությունն առանձնահատուկ նշանակություն ունի հասարակության զարգացման և երկրի ապագայի կերտման գործում։ Կրթելով և դաստիարակելով սերունդներին՝ դուք ոչ միայն փոխանցում եք գիտելիք, այլև ձևավորում եք արժեքներ, քաղաքացիական գիտակցություն և պատասխանատվություն։
Բարձր գնահատելով ձեր կատարած աշխատանքը՝ մաղթում եմ մասնագիտական նոր հաջողություններ, արդյունավետ գործունեություն, առողջություն, ուժ և բարեկեցություն։ Թող ձեր նվիրված աշխատանքը միշտ արժևորվի, իսկ ձեր սաների ձեռքբերումներն ու հաջողությունները լինեն ձեր աշխատանքի լավագույն գնահատականը։
Մաղթում եմ, որ միշտ պահպանեք ձեր մասնագիտության նկատմամբ սերն ու նվիրումը և շարունակեք ձեր կարևոր առաքելությունը՝ կրթելով գիտելիքներով, դաստիարակելով արժեքներով և կերտելով մեր երկրի ապագան։
Շնորհավոր Ուսուցչի օրը։
Leave a Reply