Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը գնահատվում է կայուն: Այս մասին«Արմենպրեսս»-ին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը՝ ընդգծելով, որ բուժառուին տրամադրվում է վիճակին համարժեք բուժօգնություն:
Մարիամ Ծատրյանի տեղեկացմամբ՝ նրա կյանքին սպառնացող ռիսկ չկա։ Կինը գտնվում է բժիշկների հսկողության տակ, տրամադրվում է վիճակին համարժեք բուժօգնություն: Բարդություններ առկա չեն:
Leave a Reply