Աղանդավորները սկսել են Եկեղեցու վրա հարձակվել, ասում են՝ «Վարդավառը նախաքրիստոնեական տոն է, ինչո՞ւ եք այն դարձրել եկեղեցական». Տեր Մանուկ

Written by

in





Աղանդավորները սկսել են Եկեղեցու վրա հարձակվել։ Նիկոլը քիչ էր, հիմա էլ դրանք։ Ասում են՝ «Վարդավառը նախաքրիստոնեական տոն է, ինչո՞ւ եք այն դարձրել եկեղեցական», այս մասին նշել է Կարմրավորի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը:

«Ասենք՝ դուք գնացել եք Եկեղեցի և լսել եք, թե՛ այս քահանան, թե՛ այն քահանան ինչ է խոսում։ Կա երկու տարբերակ՝ գնալ Եկեղեցի կամ գնալ փրփուր փարթի, զբաղվել տարբեր գայթակղություններով, նայել հեթանոսական երևույթներ և այլն։ Բայց ձեր սեփական գայթակղությունների համար մի մեղադրեք քահանաներին»,- նշել է Տեր Հայրը։

Տեր Մանուկն ընդգծել է՝ հասկացեք՝ Վարդավառը մեր մշակույթի մի մասն է, որը վերաիմաստավորվեց և դարձավ քրիստոնեական տոն։ Այդպես պահպանվեց հայկական մշակույթի մի մասը և ստացավ նոր խորհուրդ։

«Այն նաև ցույց է տալիս, թե որքան հին ու հարուստ մշակույթ ունի մեր ազգը, որի մասին խոսում են ամբողջ աշխարհում։

Եթե խոսում ենք օտար տոների մասին, օրինակ՝ Հելոուինի, ապա Եկեղեցին իր դիրքորոշումն ունի դրա վերաբերյալ. դուք լսում եք Եկեղեցուն՝ իհարկե ոչ, բայց ինչո՞ւ եք անընդհատ փորձում հասարակության մեջ մեղադրանքներ տարածել և ուրիշների վրա բարդել այն, ինչի պատասխանատվությունը ինքներդ ունեք։

Բավական է մարդկանց անընդհատ դատել, մոռանում եք մի բան՝ Հայ Առաքելական Եկեղեցին պատկանում է Քրիստոսին։ Եթե կա դատող կամ գնահատող, ապա վերջնական դատավորը Քրիստոսն է, ոչ թե մարդիկ։ Ոչ ոք չպետք է իրեն դնի ավելի արդարի կամ անսխալականի տեղում։ Բավական է ժողովրդին մոլորեցնել և ատելություն տարածել, ձեր շնացող տեսակի համար ամբողջ աշխարհ մեղավոր է՝ բացի ձեզնից»,- հավելել է Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը։




դիտվել է 408 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը


Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը


Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան


Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *