Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի

Written by

in

Երևանում հոկտեմբերի 5-ի և 7-ի երեկոյան հնարավոր է, 6-ին՝ առավելապես երեկոյան ժամերին, 7-ին՝ գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 5-ին երեկոյան ժամերին, 6-ի գիշերը և ցերեկային ժամերին, 7-ի ցերեկը, 9-ին կեսօրից հետո, 10-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։

Հոկտեմբերի 8-ին և 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *