ԱԼ․ Պորտուգալիայի հավաքականը, առանց թիմի ավագ Ռոնալդուի, 2:1 հաշվով հաղթել է Նորվեգիային

Written by

in

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/2027 մրցաշրջանի A լիգայի 4-րդ խմբի 4-րդ տուրում գործող չեմպիոն Պորտուգալիան Պորտուի «Դրագաու»-ում 2:1 հաղթեց Նորվեգիային՝ առանց թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի։

36-րդ րոպեին Քրիստոֆեր Այերը առաջ մղեց հյուրերին, սակայն 38-ին Ժոաու Կանսելուն հավասարեցրեց հաշիվը։ Հաղթական գոլը 79-ին խփեց Գոնսալու Ռամուշը։

Իտալացի մրցավար Մաուրիցիո Մարիանիի հանդիպումը պորտուգալացիները ավարտեցին 10 հոգով. 86-ին կարմիր քարտ ստացավ կիսապաշտպան Շիկու Կոնսեյսաուն։ Մյուս խաղում Դանիան հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց Ուելսին, 75-ին 11-մետրանոցից աչքի ընկավ Ռասմուս Հոյլունդը։ Տուրից հետո Պորտուգալիան 12, Դանիան 6, Ուելսն ու Նորվեգիան 3-ական միավոր ունեն։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *