Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

Հոկտեմբերի 5-ին կեսօրից հետո, 6-8-ը` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ. հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը։

 

«Հոկտեմբերի 4-ին, 5-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

 

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով։

 

Հոկտեմբերի 5-ին` առավելապես երեկոյան ժամերին, 6-8-ը՝ գիշերը և երեկոյան սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ»,- ասված է հաղորդագրությունում։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *