ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թեժ ընտրապայքար Աբովյանում. Արթուր Հարությունյանը կառաջադրվի համայնքի ընտրություններում

Written by

in

 

Գործարար Արթուր Հարությունյանը կառաջադրվի Աբովյան համայնքի ավագանու ընտրություններում: Այս մասին Արթուր Հարությունյանը հայտարարել է Աբովյան համայնքի բնակիչների հետ հանդիպմանը: Նա ընտրություններին մասնակցելու է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» (ՔԺԿ) ընտրական ցուցակով:

«Մենք միասին տեր ենք կանգնելու մեր համայնքին, միասին ենք իրականացնելու համայնքի աշխատանքները»,-ասաց  Հարությունյանը։ ՔԺԿ-ի ընտրական ցուցակը գլխավորող Արթուր Հարությունյանի թիմը Աբովյանի ՏԻՄ ընտրություններին կմասնակցի «Ստեղծենք համերաշխ համայնք» կարգախոսով։ «Պիտի ստեղծենք համերաշխ ու լավ համայնք, որտեղ չարություն չպիտի լինի»,-հայտարարեց Արթուր Հարությունյանը։ Վերջինս իր համակիրներին հորդորեց խոսույթից ու առօրյայից հանել «հոգնել», «չի լինում», «չի ստացվում» բառերը։ Փոխարենը առաջարկեց օգտագործել «մենք կկարողանանք», «մեզ մոտ կստացվի» ու «մենք կհաղթենք»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *