Միջազգային համաժողովների մասնակցությունը լավ առիթ է գործընկեր ֆինանսների նախարարների և այլ գործընկերների հետ հանդիպելու՝ փորձի փոխանակման և բարեկամական հարաբերությունների հաստատման տեսանկյունից։ Այս մասին հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախարարը հայտնել է, որ այս համատեքստում Դոհայում հանդիպել է Կատարի ֆինանսների նախարար Ալի բին Ահմեդ Ալ Քուվարիի, Նեպալի ֆինանսների նախարար Սվարնիմ Վագլեի և Չինաստանի ֆինանսների նախարարի օգնական Ջունհոնգ Չանգի հետ։
«Քննարկեցինք մեր երկրներում իրականացվող քաղաքականությունները և պայմանավորվեցինք հետագա համատեղ աշխատանքի վերաբերյալ»,-նշել է նա։
Leave a Reply