Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել Հայաստանին չշտապել ԵՄ-ին միանալու հարցում և չհրաժարվել Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցությունից՝ նշելով, որ չպետք է դեն նետել այն, ինչն այժմ օգտակար է, գրում են ռուսական լրատվամիջոցները:
«Ես խնդրում եմ ձեզ, մի շտապեք հրաժարվել դրանից։ Հավատացեք ինձ, որպես վետերան նախագահ, ես աշխատում եմ գրեթե 30 տարի, և ոչ ոք մեզ ոչ մի տեղ չի սպասում… Եվ սա շատ կարևոր է Հայաստանի համար. եթե դուք որոշել եք միանալ Եվրամիությանը, ապա ինչո՞ւ եք շտապում», – ասել է Լուկաշենկոն Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդին մասնակցող կառավարությունների պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
«Պետք չէ շտապել դեն նետել այն, ինչն այսօր ձեզ օգտակար է։ Պետք չէ լքել ԵԱՏՄ երկրների ընդհանուր շուկան» , – ընդգծել է Բելառուսի նախագահը։
Leave a Reply