Սյունիքի մարզի տարածք ապօրինի ներթափանցած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է։ Այս մասին «Ազատությանը» հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Ավելի վաղ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրավապահ մարմինները միջնորդություն էին ներկայացրել դատարան՝ Մուսաևի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։
Leave a Reply