Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ հայ մրցավարներն ու տեսուչները նշանակումներ են ստացել ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող առաջիկա հանդիպումներում։
Հոկտեմբերի 2-ին Բուդապեշտի «Պուշկաշ Արենայում» կայանալիք Ազգերի լիգայի B2 խմբի 3-րդ տուրի Հունգարիա-Վրաստան հանդիպման մրցավարների տեսուչ է նշանակվել ՀՖՖ մրցավարների տեսուչ Կարեն Նալբանդյանը։
Իսկ հոկտեմբերի 3-ին Լորյանի «Մուստուար» մարզադաշտում տեղի ունենալիք Եվրոպայի Մ-21 առաջնության ընտրական փուլի C խմբի Ֆրանսիա-Լյուքսեմբուրգ հանդիպումը կսպասարկի հայկական մրցավարական բրիգադը։ Հանդիպման գլխավոր մրցավարն է Հենրիկ Նալբանդյանը, եզրային օգնականները՝ Ատոմ Սևգուլյանն ու Վանիկ Սիմոնյանը, իսկ չորրորդ պաշտոնյան՝ Զավեն Հովհաննիսյանը։
Leave a Reply