ԵԱՏՄ նիստի ընթացքում իր խոսքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նեղ կազմով նիստի ընթացքում գործընկերներին տեղեկացրել է տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին վերաբերող որոշ նրբությունների մասին, որոնք տեղի են ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման արդյունքում։
«Մենք ակնկալում ենք որոշակի որոշումներ, որոնք մասնավորապես կհանգեցնեն Հայաստանի երկաթուղիների արդյունավետության բարձրացմանը»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստին մասնակցել է հեռավար՝ տեսակապի ձևաչափով։
Leave a Reply